Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Ի՞նչ է տրանսցենդետալ մեդիտացիան

Տրանսցենդենտալ Մեդիտացիան պարզ, բնական, անջանք մտավոր տեխնիկա է, որը կատարվում է օրական երկու անգամ՝ փակ աչքերով, հարմարավետ նստած դիրքում: Ըստ աշխարհի 30 երկրների 250 համալսարաններում և գիտական կենտրոններում կատարված 600 հետազոտությունների՝ այն ստրեսներից ձերբազատվելու ամենաարդյունավետ եղանակն է: Հենց այս բնականությամբ, պարզությամբ և արդյունավետությամբ էլ այն տարբերվում է մեդիտացիոն այլ տեխնիկաներից:
ՏՄ-ն կրոն կամ փիլիսոփայություն չէ և կենսակերպի փոփոխություն չի պահանջում: Այն սովորելը հեշտ է, կատարելը՝ հաճելի, ջանք, կենտրոնացում և հատուկ հմտություններ չպահանջող: Ցանկացած մարդ կարող է այն սովորել, նույնիսկ երեխաները:
Տրանսցենդենտալ Մեդիտացիայի ամենօրյա կատարումը իրագործում է բանականության ներուժը, արթնացնում ուղեղի թաքնված հնարավորությունները: ՏՄ-ի կատարման ընթացքում բանականությունը հանդարտվում է, անցնում մտքի նրբագույն մակարդակից այն կողմ՝ փորձառելով էներգիայի, ստեղծարարության և իմացականության լուռ դաշտը մտքի ակունքում, հանգիստ զգոնության բնական վիճակը, երբ ուղեղը սկսում է գործել ավելի կոհերենտ, իսկ մարմինը ստանում է հանգստի խոր վիճակ: Հանգիստ զգոնության այս վիճակը նպաստում է ստեղծարարության և իմացականության աճին, IQ-ի բարձրացմանը, իմպուլսների կառավարմանը, ընկալունակության և հիշողության լավացմանը, բարոյական դատողության զարգացմանը: Ստրեսների թոթափման հետևանքով բանականությունն ու մարմինը սկսում են գործել ավելի հավասարակշռված, իսկ վարքը դառնում է ավելի ներդաշնակ:
Հայտնի է, որ այնպիսի հիվանդություններ, ինչպիսիք են արյան ճնշումը, շաքարախտը, տարբեր տեսակի ուռուցքային հիվանդությունները, նյութափոխանակության խախտումները, թմրադեղերից, ալկոհոլից և ծխախոտից կախվածությունը, դեպրեսիան, անքնությունը, առաջ են գալիս ստրեսների արդյունքում և լայնորեն տարածված են ժամանակակից հասարակության մեջ: Ըստ 146 մետահետազոտությունների՝ ՏՄ-ն երկու անգամ ավելի արդյունավետ է, քան ստրեսներն ու տագնապները վերացնելու այլ տեխնիկաներ (Journal of Clinical Psychology):
2013 թ. ապրիլին Ամերիկայի սրտաբանների միությունը հրապարակել է, որ Տրանսցենդենտալ Մեդիտացիան միակ մեդիտացիոն տեխնիկան է, որը նվազեցնում է արյան ճնշումը և երաշխավորել այն որպես այլընտրական կլինիկական բուժման միջոց: ԱՍՄ-ն նաև նշել է, որ արյան ճնշման կարգավորումը զգալիորեն նվազեցնում է ինֆարկտների և կաթվածների թիվը: ( Brook RD et al., Beyond Medications and Diet: Alternative Approaches to Lowering Blood Pressure. A Scientific Statement from the American Heart Association. Hypertension, 61:00, 201)
Աշխարհում ավելի քան հինգ միլիոն մարդ սովորել է այս մտավոր տեխնիկան: Հայաստանում այն ուսուցանվում է 1989-ից ի վեր և տասնյակ հազարավոր մարդիկ սովորել են այն:
Մահարիշի վեդայական կենտրոն
www. Armenia.TM.org
Svetlana.galstyan@TM.org
Հեռ.` 351168, 093771715

Կարդացեք նաև

1883 թվականին Գ․ Զախարինը, իսկ տասնհինգ տարի անց Գ․ Գեդը հայտնաբերեցին յուրաքանչյուր օրգանին համապատասխանող մաշկային հատվածներ, որոնք օրգանի ախտաբանության ժամանակ դառնում են զգայուն...


Յոգայի մշակույթը եկել է Հնդկաստանից: «Յոգա» բառի նշանակության մասին հետազոտողները դեռ վիճում են: Գոյություն ունի երկու տարածված վարկած: Առաջինի համաձայն՝ յոգան պետք է հասկանալ ոչ թե որպես գործընթաց...


Աշխարհի բնակչության կեսից ավելին տառապում է այդ մակաբուծային հիվանդությունների պատճառով: Մակաբույծների դեմ պայքարում օգնում են լայն տարածում ստացած բնական միջոցները...


Հիվանդությունների առաջացման պատճառները բազմաթիվ են, դրանցից մեկը սխալ շնչառությունն է: Գուցե մտածեք, որ դա այն բնազդն է, որի մասին պետք էլ չէ մտածել, քանի որ բնականորեն կարգավորվող է...


Օգտագործվող սննդի որակը շատ կարևոր է առողջության համար։ Fithacker.ru-ն գրում է, որ մի խումբ մթերքներ կարող են ցավազրկող ազդեցություն ունենալ օրգանիզմի վրա...


Մանդարինի կեղևը մեծ քանակով վիտամիններ և հանքանյութեր է պարունակում, այդ թվում`՝ A, C, E, PP, B1, B2, B12, B6, B9, մագնեզիում, ֆոսֆոր, կալցիում, կալիում, երկաթ: Budetezdorovy.ru-ի հաղորդմամբ՝ մանդարինի կեղևը կարող է օգնել մի խումբ խնդիրների առկայության դեպքում...


Սակավարյունությունը կամ անեմիան օրգանիզմի այն վիճակն է, երբ նվազում է կարմիր բջիջների (էրիթրոցիտների) մակարդակը: Քանակապես անեմիան արտահայտվում է հեմոգլոբինի խտության նվազմամբ...


Մաղադանոսն օգտագործվում է բազմաթիվ ճաշատեսակների պատրաստման ժամանակ: Այն առանձնանում է ո՛չ միայն համով, այլև օգտակար հատկություններով: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ մաղադանոսը միզամուղ հատկություն ունի...


Ժոժոբայի յուղն օգնում է պաշտպանել մաշկը, մաշկից դուրս բերել տոքսինները։ Այն կառուցվածքով ամենամոտն է մարդու մաշկին և հաջողությամբ կարող է օգտագործվել, եթե օրգանիզմն ի վիճակի չէ անհրաժեշտ քանակով ճարպ արտադրել։ Fithacker.ru-ն գրում է, որ ժոժոբայի յուղը...


Այս ըմպելիքը հարկավոր է օգտագործել թեյի կամ սուրճի փոխարեն: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ մեղրն ու մասուրը կօգնեն պայքարել քրոնիկ հոգնածության դեմ...


Մեթոդը հետևյալն է. սառույցի 2,5 սմ քառակուսի կտորը դնել Ֆեն-ֆու կետի վրա: Այն դժվար չէ գտնել. ծոծրակի փոսը, որը միացնում է գլուխը` պարանոցին:
Պարբերաբար, 2-3 օր ընդմիջումով՝ առավոտյան` նախքան նախաճաշը, երեկոյան` քնելուց առաջ, կրկնել գործողությունը...


Սոխն օգտագործվում է ոæչ միայն մթերքի պատրաստման ընթացքում, այլև շնչուղիների հիվանդությունների դեպքում: Այն մեծ քանակով հակաօքսիդանտներ է պարունակում, ինչպես նաև նյութեր, որոնք հակաբորբոքային հատկություն ունեն...


Հորմոնալ անհավասարակշռությունը լուրջ խնդիր է, որն ազդում է ամբողջ օրգանիզմի վրա։ Այն կարող է ուղեկցվել անքնությամբ, դեպրեսիայով, ճարպակալմամբ, տրամադրության անկումներով, հոգնածությամբ և այլն։ Fithakcer.ru-ն գրում է, որ ժամանակին...


Առողջացման գործընթացն արագացնելու համար օգտակար է ընդունել բուժական բույսերով, բուրավետ եթերային յուղերով լոգանքներ։ Եթե այդպիսի բաղադրիչներ չկան ձեռքի տակ, ապա կարելի է ուշադրություն դարձնել...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն